ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանի հետ առեւտրային պատերազմը կարող է ավարտվել 2020թ. մինչ նախագահական ընտրությունները, հաղորդում է CNBC-ը: Այս մասին նա ասել է ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ լանչի ժամանակ:

CNBC-ի հետ զրույցում Պոմպեոն ավելի վաղ ասել է, որ վստահ չէ, թե կոնկրետ երբ կկարգավորվեն ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները: «Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, սակայն ես գրեթե ամեն օր խոսում եմ քարտուղար Մնուչինի հետ: Ես չեմ եղել այդ բանակցությունների կենտրոնում, սակայն տեսել եմ՝ ինչպես են առաջընթացի հասնում»,- ասել է նա: 

Պոմպեոն լանչի ժամանակ լավատեսորեն է տրամադրված եղել՝ կապված երկու երկրների միջև համաձայնագրի հեռանկարների հետ: «Նա նախկինի պես կարծում է, որ մենք կարող ենք գործարք կնքել մինչեւ ընտրությունները: կարծում ենք, որ դա լավ կլինի երկրի համար»,- ասել է լանչի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ Պոմպեոն հայտնել է, որ նախկինի պես համաձայնագրի համար խոչընդոտներ կան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մաքսատուրքեր էր սահմանել չինական ներմուծման համար՝ Չինաստանին մեղադրելով անարդար առեւտրային քաղաքականություն վարելու համար, Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել: