Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նարինե Շ.-ն ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ գյուղից դեպի Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով վարորդ Նարինե Շ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: