Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է։

Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները: