Մեծ Բրիտանիան Հարավային Կորեայի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու, որը թույլ կտա երկրների միջեւ ազատ առեւտուրը երկարաձգել նաեւ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, հայտնում է BBC News-ը:

Համաձայնագիրը կազմվել է Հարավային Կորեայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին այժմ գոյություն ունեցող համաձայնագրի պայմաններին համապատասխան:

Համաձայնագիրը ստորագրելու են Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասը եւ նրա հարավկորեացի գործընկեր Յու Մեն Հին:

2018 թվականին Մեծ Բրիտանիայի եւ Հարավային Կորեայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 17,7 մլրդ դոլար:

Ներկայումս Մեծ Բրիտանիան զբաղված է իր առեւտրային գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Այս գործընթացի ակտիվացման պատճառը ԵՄ կազմից Միացյալ Թագավորության առաջիկա դուրս գալն է, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին: