ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքի ոստիկանները ձերբակալել են Marriott հյուրանոցի խոհարարին, որը հյուրերի եւ կենվորների զանգվածային հաշվեհարդար էր ծրագրել, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության մամուլի ծառայությանը:

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը 37-ամյա Ռոդոլֆո Մոնտոյան է, ում տանը հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց՝ կազմված մի քանի ատրճանակներից, կոտորակային եւ այլ հրացաններից եւ AR-15 երկու ինքնաձիգից, ինչպես նաեւ մեծ քանակությամբ փամփուշտներից եւ մեծացված տարողությամբ փամփշտակալներից

Հայտնի է, որ պատրաստվող հարձակման մասին տղամարդը պատմել է իր գործընկերներից մեկին, որն այս տեղեկությունը փոխանցել է մենեջերին, իսկ նա արդեն ոստիկանությանն է տեղեկացրել: Հաղորդվում է, որ խոհարարի մոտ աշխատանքի տեղավորվելու հետ կապված խնդիրներ էին ծագել, եւ նա պատրաստվում էր «հատուցել» գործատուին՝ զինված հարձակում կատարելով անձնակազմի ու կենվորների վրա:

Մոնտոյան ներկայումս հսկողության տակ է, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել ապօրինի 2 ինքնաձիգ պահելու համար, որոնց քաղաքացիական շրջանառությունը Կալիֆոռնիայում արգելված է: Ոստիկանների տեղեկություններով՝ տղամարդը կարող էր քրեական անցյալ ունենալ, քննությունը շարունակվում է::