Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, անցնում է ճգնաժամերի կանխման նոր ռազմավարության: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի Պատերազմների հետազոտության կենտրոնի ղեկավար Չեն Ժունդին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախկինում հրապարակված բոլոր զեկույցներում մենք նշում էինք, որ հետեւում ենք (որեւէ կողմից ագրեսիայի դրսեւորման դեպքում) «նախնական միջոցառումներ ընդունելու եւ հակազդելու» ռազմավարությանը... Վերջերս թողարկված «Սպիտակ գրքում» պաշտպանական ռազմավարությունը նորովի է ձեւակերպվել որպես «ծավալում եւ հակազդում,- մամուլի ասուլիսում պարզաբանել է նա: - Ինչո՞ւ առաջացավ ձեւակերպումը փոխելու անհրաժեշտություն: Չինական բանակը շարունակում է զարգանալ ժամանակին համընթաց..., եւ մեր նոր դիրքորոշումն է ճգնաժամային իրավիճակների վերահսկումը եւ հակամարտության ճնշումը՝ կանխելով պատերազմը»:

Հետազոտական կենտրոնի ղեկավարը պարզաբանել է, որ այսպիսի դիրքորոշման դեպքում հիմնական խնդիրն արդեն «ոչ միայն պատերազմին պատրաստվելն է, այլեւ թշնամուն վախեցնելու միջոցառումների կիրառումը: