Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 16:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան միջհամայնքային ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. կրակը մոտենում է չհնձած ցորենի արտերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:21-ին:

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: