Կանադայի  Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում վերելակի ուղեւորը մեծ բարձրությունից ընկելուց հետո ողջ է մնացել, հաղորդում է CTV News Edmonton-ը:

Վերելակը շարքից դուրս է եկել եւ ընկել ներքեւ այն ժամանակ, երբ տղամարդը 12 հարկանի շենքի 10-րդն հարկն էր բարձրանում: Վերելակից ուղեւորին հանելու համար պահանջվել էր փրկարարներևի օգնությունը:

Երբ փրկարարները բացել էին դռները տուժողը կարողացել էր ինքնուրույն դուրս գալ վերելակից: Նա գանգատվել էր մեջքի ցավից, սակայն լուրջ վնասվածքներ չէր ստացել եւ հիվանդանոց չէր դիմել: