Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստահյին ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33, 68 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ նշելով, որ այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 16,2 մլր դրամը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի  գրասենյակ» ՀԿ-ին եւ 17,4 մլն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»:

«Այս գումարները տրամադրվում է Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով»,-ասաց Սողոմոնյանը:ԹԻՀԿ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: