Կալիֆոռնիայի համալսարանի 24-ամյա աստղաֆիզիկոս գիտնական Խոսե Ֆլորես Վելասկեսի  եւ նրա 24-ամյա ընկերոջ՝ Ալֆրեդո Կառերայի սպանության  կասկածանքով ձերբակալվել է  27-ամյա Չարլզ Ջոնսոնը, հաղորդում է Fox News-ը:

Վելասկեսին եւ Կառերային կրակել են անցյալ շաբաթ Լոս Անջելոսի փողոցում հանդիպումից հետո հրաժեշտ տալու պահին:

Վելասկեսը դոկտորական ատենախսություն էր գրում, իսկ Կառերան նրա մանկության ընկերն էր եւ պատրաստվում էր հայր դառնալ:

Ջոնսոնին նաեւ մեղադրանք է առաջադրվել տղամարդու կանխամտածված սպանության համար, որը կրակելու ժամանակ  իր մարմնով ծածկել է  իր երեխային:

Ոստիկանությունում հաղորդում են, որ կասկածյալը կապեր ուներ քրեական աշխարհի հետ, սակայան ոչ Վելասկեսը, ոչ Կառերան դրա հետ ոչ մի կապ չեն ունեցել: