Ադրբեջանական սահմանն անցած  զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել: Օգոստոսի 22-ին Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, այս պահի դրությամբ նորություն չկա, սակայն եւ Կարմիր խաչը եւ Պաշտպանության նախարարությունը եւ այլ կառույցները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրը համակարգված մոտեցում է պահանջում:

Արտգործնախարարը շեշտեց, որ իր հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարարի հետ շարունակվում են: «Բանակցային գործընթացը կանգ չի առել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը  բավականին կայուն է աշխատում», - եզրափակեց Մնացականյանը: