Մեծ Բրիտանիայի բնակիչը, որը երեկույթից հետո հարբած վիճակում Իբիցա է թռչել՝ մոտը անձնագրից ու բանկային քարտից բացի, ոչ մի բան չունենալով, հիմա չի կարողանում տուն վերադառնալ հաշվեհամարին գումարի անբավարարության պատճառով, հայտնում է Daily Mail-ը: 

32-ամյա Ռեյչել Ուինը կիրակի իսպանական կղզի է ժամանել լողազգեստով, սակայն հիմա ապարդյուն փորձում է տուն վերադառնալ՝ խոստովանելով, որ սարսափելի սխալ է թույլ տվել:

Մանչեսթերի բնակիչը հայտարարել է, որ այս ինքնաբուխ որոշումը իր համար 700 ֆունտ սթերլինգ է արժեցել:

Հիմա նա պետք է տուն վերադառնա եւ գործատուին ինչ-որ կերպ բացատրի իր բացակայության պատճառը: