Բյուջեի առաջին կիսամյակի տվյալներով մենք ունենք եկամուտների ծրագրայինից ավելի կատարողական եւ ծախսերի ծրագրայինից պակաս կատարողական: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արդյունքում առաջին կիսամյակի համար արձանագրվել է հավելուրդ: Երկրորդ եռամսյակում մեր կարծիքով, հարկային եկամուտների մասով կատարողականը կլինի այնպիսին, ինչպիսին բազմիցս ասվել է, իսկ ծախսերի մասով վիճակը մի քիչ կբարելավվի, այսինքն ծրագրայինից դեպի ներքեւ շեղումը կնվազի»,-ասաց նա: