Ռուսաստանում «Մագնիտ» առեւտրային ցանցի հրդեհային անվտանգության տեսուչը մահացել է խորհրդակցության ժամանակ թմրանյութի չարաշահումից, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով «Առաջին ալիք»-ին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ խորհրդակցության ժամանակ 27-ամյա տղամարդը կորցրել է գիտակցությունը: Գործընկերները փորձել են օգնել նրան, սակայն չեն կարողացել եւ շտապօգնություն են կանչել: Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դիակի զննության ժամանակ անձնական իրերի մեջ 3 փաթեթ է հայտնաբերվել, որոնցում արգելված նյութեր եւ ծխամորճ է եղել: Քրեական գործ է հարուցվել «թրմանյութերի անօրինական շրջանառություն» հոդվածով: