Օգոստոսի 21-ին, ժամը 10-ին, բանկի ներքին հսկողության բաժնի մասնագետից ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ մասնաճյուղում Վայոց Ձորի մարզի 35-ամյա մի բնակիչ փոխանակման է ներկայացրել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: