Հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է գետնին դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար եւ դիմել փախուստի:

Հետաքննություն իրականացնող մարմինը կողոպուտը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր որոնողական միջոցառումների արդյունքում պարզեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արտաշատի Իսակովի փողոցի 40-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 8-ին բացատրական աշխատանքների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: