ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:

ՊՎԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաեւ ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը եւ վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։