Չինաստանը սահմանափակում է ամուսնության հասկացությունը՝ բացառելով միասեռական միությունների օրինականացման հնարավորությունը հարեւան Թայվանի օրինակով: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Չինաստանի խորհրդարանի ներկայացուցիչը:

«Չինական օրենսդրությունը թույլատրում է ամուսնության կնքում մեկ տղամարդու եւ մեկ կնոջ միջեւ: Այդ կանոնը համապատասխանում է մեր երկրի ազգային դրվածքին, պատմական եւ մշակութային ավանդույթներին»,- ասել է իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ցզան Տեվեյը:

Թայվանի խորհրդարանը մայիսին օրինագիծ էր ընդունել, որով թույլատրվում են միասեռական ամուսնությունները, չնայած նրան, որ հանրությունում խորը տարաձայնություններ կային:

Չինաստանում միասեռական հարաբերությունների դեմ օրենք չկա, սակայն ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները բողոքում են, որ ճնումը մեծանում է, ինչը կարող է հասարակության մեջ անհանդուրժողականության աճի հանգեցնել: