Իրանը ներկայացրել է Bavar-373 անվանումով հեռահար ռադիուսի գործողության հակաօդային պաշտպանության նորագույն հրթիռային համակարգը, հաղորդում է Tasnim-ը:

Bavar-373 հրթիռային համալիրը ներկայացվել է Թեհրանում պաշտպանական արդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում նախագահ Հասան Ռոհանին եւ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

ՀՕՊ համակարգն ունակ է հայտնաբերել մինչեւ 100 թիրախ, հետեւել դրանցից 60-ին եւ միաժամանակ խոցել 6-ը: Առանձնահատկություններից մեկն ուղղաձիգ մեկնարկային համակարգն է, որը հիմնականում օգտագործվում է ռազմանավերի վրա հակաօդային պաշտպանության համար:

ՀՕՊ համակարգն օգտագործում է 3 տարբեր տեսակի հրիթռներ տարբեր բարձրությունների վրա թիրախների խոցման համար: