Թուրքիայի Չանաքալե նահանգում մոտ 1 տոննա կշռող շնաձուկ են որսացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ NTV-ի վրա հղումով:

Նշվում է, որ ձկնորսները ցնցված են եղել շնաձկան չափսերից, որը որսացել են Էգեյան ծովում: Նրանք լուսանկարել են ծովային գիշատչին եւ լուսանկարներով կիսվել սոցցանցերում:

Միջերկրական եւ Էգեյան ծովերի ջրերում շնաձկների մի քանի տեսակ է ապրում, որոնց մեծ մասը մարդկանց համար սպառնալիք չի ներկայացնում: