Apple-ը մտադիր է սեպտեմբերին 3 նոր iPhone, այդ թվում՝ Pro 2 նոր մոդելներ եւ iPhone XR-ին հաջորդող մոդել ներկայացնել, հաղորդում է Bloomberg-ը:

Ըստ տեղեկությունների՝ Pro մոդելները կոչված են փոխարինել iPhone XS-ին եւ iPhone XS Max-ին: Դրանք հագեցած են թարմացված տեսախցիկով, որը տեղակայված է հետին մասում: Նոր համակարգը թույլ կտա առավել որակյալ լուսանկարներ ստանալ ցածր լուսավորության պայմաններում, ինչպես նաեւ միաժամանակ 3 պատկեր լուսանկարել:

Apple-ը մտադիր է iPhone XR-ին հաջորդող մոդելին երկրորդ տեսախցիկը ավելացնել՝ ապահովելով այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ ընդլայնված դիմանկարային ռեժիմ, օպտիկական խոշորացում, որը թույլ կտա լուսանկարը մեծացնել առանց որակը վնասելու:

Ակնկալվում է, որ բոլոր 3 նոր մոդելները հագեցած կլինեն Face ID բազմանկյուն սենսորով, որն օգտատերերին թույլ կտա արգելափակել սարքը, նույնիսկ եթե այն դրված է սեղանի վրա:

iPhone-ից բացի, ընկերությունը աշնանը կթողարկի թարմացված iPad-ն ու MacBook Pro-ն: Ընկերությունը աշխատում է նաեւ AirPods-ի թարմացված տարբերակների եւ HomePod խելացի դինամիկի վրա: