Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված Արցախի զեկույցի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան:

«Ի պատասխան հայկական կողմի հերթական սադրանքի՝ Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նամակը կհրապարակվի մոտ օրերս որպես Գլխավոր վեհաժողովի եւ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- ասել է նա:

Զեկույցը, որը տարածել էր ՄԱԿ-ը, վերաբերում է «Ժողովրդավարական պետության կառուցման հարցով Արցախի իշխանությունների քաղաքականությանը՝  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացման ապահովման հիման վրա»: