Մոլորակի վրա ամենամեծ կղզու՝ Գրելանդիայի հալչող սառույցները կարող են «մոլորակի վերջը» դառնալ, եթե ԱՄՆ-ն եւ մնացած աշխարհն ադեկվատ արձագանք չտան կլիմայի փոփոխությանը, հաղորդում է Americaru-ն:

Նյու Յորքի համալսարանի գիտնական Դեւիդ Հոլլանդը, որը զբաղվում է օդի եւ օվկիանոսի հետազոտությամբ եւ հետեւում է Գրենլանդիայի վիճակին, սառույցների հալչումը «մոլորակի վերջը» է անվանում:

Այս տարի ամռանը կղզում ռեկորդային շոգ եղանակ գրանցվեց, ինչը ուժգնացրեց սառույցների կրճատումը: Գիտնականների գնահատականների համաձայն՝ ամռան վերջին մոտ 440 մլրդ տոննա սառույց Գրենլանդիայի սառցե շերտից կթափվի օվկիանոսները: Դա բավարար է, որպեսզի ողողվեն Փենսիլվանիան կամ Հունաստանը մոտ 35 սմ-ով:

Ընդամենը 5 օրում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը, ավելի քան 58 մլրդ տոննա սառույց է հալչել եւ թափվել ծովերը: Դա 40 մլրդ տոննայով շատ է, քան միջինում տարվա այս շրջանում: