Հրապարակվել է Սպառողների բավարարվածության գնահատման ամերիկյան ինդեքսի թարմացված վարկանիշային աղյուսակը, որը ներառում է 26 ավտոմոբիլային կոնցեռներ: Պարզվել է, որ 21 ընկերությունների ցուցանիշները նվազել են՝ համեմատած անցած տարվա արդյունքների հետ, հաղորդում է Motor-ը:

2019թ. ավտոտերերի բավարարվածության ընդհանուր ինդեքսը կազմել է 100 բալից 79-ը՝ 2018թ.-ի հետ համեմատած նվազելով 3,7%-ով: Բողոքների մեծ մասը կապված է ավտոմեքենաների թանկացման եւ հավաքման որակի վատացման հետ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Lexus-ը, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերում են Mercedes-Benz, Audi եւ BMW համապատասխանաբար: Ամենացածր տեղում է հայտնվել Chrysler-ը, որի ավտոմեքենաները 2019թ. թանկացել են, որակն ընկել է, իսկ վառելիքի ծախսերը, հակառակը, աճել են: Հենց այդ կետերով են ավտոտերերը հաճախ քննադատում FCA կոնցեռնին: