Google-ը, Intel-ն ու Microsoft-ն օգտատերերի տվյալների պաշտպանության հարցով կոնսորցիում են ստեղծել, հաղորդում է HighTech-ը:

Բացի վերոնշյալ ընկերություններից, կոնսորցիումին են միացել Alibaba-ն, Arm-ը, Baidu-ն, IBM-ն եւ Red Hat-ը: Կազմակերպությունը ծրագրում է միավորել սարքավորումների մատակարարներին, մշակողներին եւ բաց ելքային կոդերի հարցով փորձագետներին:

Կոնսորցիումի հաղորդագրության մեջ ասվում է, որ ծրագրի նպատակն է առաջ տանել հաշվարկների գաղտնիության օգտագործումը, բաց ելքային կոդերի հետ աշխատանքի ընդհանուր ստանդարտներն ու տվյալների պաշտպանությունը:շ

Գաղտնի հաշվարկները թույլ են տալիս մշակել հիշողության վրա կոդավորված տվյալները՝ ռիսկի չենթարկելով համակարգի մնացած բոլոր տվյալները: