Ֆլորիդայում մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Հարի Ռեյ Բոուլզը: Նրա զոհերն էին տարեց գեյերը:

Բոուլզը մահապատժի էր դատապարտվել 1994 թվականի նոյեմբերին Ջեքսոնվիլի լողափում Ուոլթեր Հինթոնի սպանության համար: 1994 թվականի 8-ամսյա ժամանակահատվածում կատարած սպանությունների շարքում Հինթոնը Բոուլզի 6-րդ եւ վերջին հայտնի զոհն էր: Նրան անվանում էին «I-95 մարդասպան»: Մոլագարը սեփական «ձեռագիր» ուներ. նա իր զոհերի կոկորդն էր խցկում տարբեր իրեր՝ սրբիչներ, լաթեր, զուգարանի թուղթ, սեքս խաղալիքներ:

Մահապատժից առաջ Բոուլզը ոչ մի բան չի ասել, բայց ձեռագիր հայտարարության մեջ նշել է, որ զղջում է իր գործողությունների համար:

Քննիչներն ասում են, որ եթե նրան չբռնեին, նա կշարունակեր սպանել: