Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ազատել 7 լրագրողներին, որոնք ձերբակալվել էին օգոստոսի 19-ին՝ Թուրքիայի հարավ-արեւելքում բողոքի ցույցի ժամանակ, փոխանցում է Ahval-ը: 

Դիարբեքիրում, Վանում եւ Մարդինում ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ ՆԳ նախարարությունը հայտարարել էր ընտրված քաղաքապետերի պաշտոնանկության մասին՝ նրանց մեղադրելով ահաբեկիչների հետ կապերի մեջ:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը թուրքական լրատվամիջոցների վրա ճնշումների եւ իրենց աշխատանքը կատարելու համար լրագրողների անարդարացի բանտարկության մեղմացման ոչ մի նշան չի դրսեւորում»,- Նյու Յորքում հայտարարել է CPJ ծրագրի տնօրեն Կառլոս Մարտինես դե լա Սերնան: «Օգոստոսի 19-ից կալանավորված լրագրողները, ինչպես նաեւ տասնյակ այլ լրագրողներ, որոնք թուրքական բանտերում են իրենց աշխատանքի համար, պետք է անմիջապես ազատ արձակվեն»,- ասել է նա: