ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում են կիրակի Ֆրանսիայում «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել նախաճաշին, հայտնում է Bloomberg-ը:

Սա կլինի վարչապետի պաշտոնը Ջոնսոնի ստանձնելուց հետո նրանց առաջին հանդիպումը:

Թրամփը նախատեսում է հանդիպել նաեւ այլ առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ջոնսոնը, կարծես թե, փորձում է Թրամփի հետ սերտ հարաբերություններ հաստատել: Այն պահից սկսած, ինչ Ջոնսոնը վարչապետ է դարձել, 2 երկրների առաջնորդները 4 անգամ զրուցել են հեռախոսով: Բայց Ջոնսոնը նաեւ պետք է հավասարակշռի իր մտերմությունը Թրամփի հետ՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահի ոչ ժողովրդական լինելը:

Թրամփը Ջոնսոնին դաշնակից է համարում, քանի որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ խզումը ընդարձակվում է: Ջոնսոնը մտերմության է ձգտում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ, եւ հավանաբար, կարող է հաշվեկշիռը փոխել առանցքային հարցերում՝ Իրանից մինչեւ չինական Huawei Technologies Co: