Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ՝ հանդիպելու ջերմուկցիների հետ:

Հրապարակում մի խումբ ջերմուկցիներ ցանկություն էին հայտնում հանդիպել վարչապետին ու ներկայացնել իրենց փաստարկները. «Ձեզ սխալ են զեկուցում, մեր հետեւում ոչ մի ուժ չկա»,-ասաց բնակիչներից մեկը, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց:

Վարչապետի հեռանալուց հետո քաղաքացիներն սկսեցին վանկարկել. «Ամուլսարն առանց հանքի»:

Նիկոլ Փաշինյանն այս պահին շրջում է ջերմուկցիների բնակարաններով, զրուցում նրանց հետ: