Շրի Լանկայի իշխանությունները չեղարկել են ԱԻ ռեժիմը, որը մտցվել էր ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել էր 258 մարդ, տեղեկացնում է AFP-ն։

Նախագահ Միտրիպալա Սիրիսենան ԱԻ ռեժիմը երկարացնում էր ապրիլի 21-ի հարձակումից հետո ամեն ամսի 22-ից։ Նրա վարչակազմը հաստատել է, որ նախագահն այս ամիս չի երկարացրել ԱԻ ռեժիմը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ուղղակի պատասխանատվություն են կրում ահաբեկչությունների համար, կամ սպանվել են, կամ ձերբակալվել։

Այս շաբաթ տուրիզմի նախարար Ջոն Ամարաթունգան ասել է, որ նախագահին խնդրել է մեղմել օրենքը, որպեսզի օտարերկրացիները կարողանան հասկանալ, որ իրավիճակը երկրում կարգավորվել է։