Կանարյան կղզիների իշխանութունները արշիպելագում գտնվող կղզիներից 5-ի համար հայտարարել են հրդեհնեերի առաջացման սպառնալիքի բարձրագույն աստիճան: Այս մասին նշվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կանարյան կղզիների կառավարությունը...օգոստոսի 23-ի 08:00-ից Իերո, Պալմա Հոմերա, Տեներիֆե եւ Գրան Կանարիա կղզիներում բնական հրդեհների սպառնալիքի պատճառով հայտարարում է առավելագույն տագնապի աստիճան», - ասվում է հաղորդագրությունում:

Կանարյան արշիպելագի կղզիներում տագնապի նման աստիճան է հայտարարվել հաջորդ օրն այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնել էին Գրան Կանարիա կղզում 12 հազար հա մակերեսում մոլեգնող բնական հրդեհի հետ կապված իրավիճակի կայունացման մասին:

Ընդ որում տարածաշրջանի փրկարարական ծառայությունը նշել է, որ բռնկումը դեռեւս չի հաջողվում վերահսկել:

Ինչպես նշվում է Կանարյան կղզիների Կառավարության կայքում, հինգշաբթի երեկոյան 9,8 հազար մարդ կարողացել է վերադառնալ իրենց տներ: Ավելի վաղ հաղորդվել էր տարհանված 10 հազար մարդու մասին: