Սոչիի Ադլերի շրջանում կալանավորվել է հինգ մարդ, որոնք կարող են հանցակից լինել մի քանի օր առաջ Կրասնոդարի փողոցներում տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին տարածաշրջանի արտակարգ իրադարձությունների ծառայությունում, կասկածյալները կալանավորվել են ոստիկանների հետ համատեղ՝ ՌԴ ԱԴԾ երկրամասային վարչության աշխատակիցների հատուկ գործողության ընթացքում։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, օգոստոսի լույս 21-ի գիշերը Կրասնոդարում, Ստավրոպոլյան փողոցում տեղի էր ունեցել կոնֆլիկտ, որի ընթացքում կողմերն օգտագործել են հրազեն։ Դրա հետեւանքով զոհվել է 27-ամյա մի դաղստանցի։