Ջերմուկ քաղաքի հրապարակում բնակիչները հավաքվել են եւ վանկարկում են «Ամուլսարն առանց հանքի»:

Նրանք սպասում են, որ Ջերմուկ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իրենց հետ:

«Այսօր ամենակարեւոր օրն է, այսօր վերջնական ժողովուրդը պետք է Փաշինյանին ապացուցի, որ ինքը որոշում չի փոխելու, որ ժողովուրդը դեմ է հանքին: Ամուլսարում չպետք է հանքարդյունաբերություն լինի, Ջերմուկը պետք է մնա առողջարանային քաղաք»,-ասաց բնակիչներից մեկը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին մտնում է Ջերմուկի բնակարանները, զրուցում բնակիչների հետ, ներկայացնում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները: Բնակիչները հիմնականում դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը: