Եթե պարզվի, որ մեր օդը, մեր ջուրը, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, Ամուլսարի հանքը չի կարող աշխատել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկի հրապարակում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին ջերմուկցիներն արձագանքեցին ծափահարություններով:

«Բայց եթե պարզվի, որ միակ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ կռիշ է երեւում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկել»,-ասաց նա:

Ջերմուկցիներից մեկն ասաց. «Այսօր ունենք փաստ, որ այդ ջրից անասունները չեն սնվում»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես ուղիղ եթերում էլ ասացի, որ կգան դա կստուգեն», ապա կատավոր հավելեց. «Օհան էր մեր ընկերոջ անունը: Ես ասացի՝ Օհան, դու հաստատ էդ կովերի վրա հոգեբանական ազդեցություն ես գործել, որ ջուր չխմի: Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞»: