Իրանն ունի առաջադեմ լազերային թնդանոթներ, որոնք կիրառվում են երկրի կենսական կարեւորություն ունեցող կենտրոնները պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ-ի պաշտպանության փոխնախարար, գեներալ Շախրոխ Շախրամը: Նրա խոքով՝ Թեհրանը ստացել է տեխնիկական «նոու-հաու» հզոր լազերային ճառագայթների կիրառմամբ ժամանակակից թնդանոթներ արտադրելու եւ օգտագործելու համար, հաղորդում է Tasnim-ը:

«Լազերը կիրառվում է հրետանային համակարգերում երկու թիրախներ խոցելու համար եւ կարող է նպաստել կրակի ծավալը, կայունությունն ու ճշգրտությունն ավելացնելու հարցում»,-ասել է նա:

Գեներալի խոսքով՝ ներկայումս իրանյան զինված ուժերը կիրառում են լազերային տեխնոլոգիաներ հրետանային համակարգերը նախապատրաստելու, հրետանային ռազմամթերքն ու ռադարները գործադրելու համար, որոնք հստակ կհայտնաբերեն, կհետեւեն եւ կխոցեն հակառակորդի թիրախը:

Շահրամը նաեւ նշել է, որ Իրանը մշակել է լազերային տեխնոլոգիայով սեփական զենքը:

Իրանի զինված ուժերն ունեն լազերային զենք, որը կարող է ոչնչացնել անտեսանելի ինքնաթիռներ, ասել է ռազմական ոլորտի պաշտոնյան: