Պարո՛ն Փաշինյան, ինչքանով եք վստահ, որ մեր հակառակորդը մեր ցիանիդի փոսին չի խփի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց Ջերմուկի բնակիչներից մեկը:

«Մենք պատերազմական գոտում ենք, 18 կիլոմետր հեռավորության վրա ենք գտնվում»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Իսկ ինչքանո՞վ եք վստահ, որ հակառակորդը մեր ատոմակայանին չի խփի»: Վարչապետը հեռացրեց միկրոֆոնը եւ բանավեճի մեջ մտավ ջերմուկցու հետ:

Վարչապետը վստահեցրեց, որ «Էլարդի» ներկայացուցիչների հետ զրույցն այնպես է տանելու, որ պատասխանները լինեն հստակ եւ տարընթերցումների առիթ չտան: