Արդեն մի քանի տարի է, որ Ջերմուկում ոչ սարյակ կա, ոչ ծիծեռնակ, մինչդեռ առաջ լիքն էր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշեց քաղաքի բնակիչներից մեկը՝ Օհան անունով:

Փաշինյանն արձագանքեց, որ Ամուլսարի հանքը դեռ չի գործում եւ ծիծեռնակների անհետանալը Ամուլսարի հետ կապ ունենալ չեն կարող. «Դա կարող է լինել նաեւ ասֆալտ անելու, ճանապարհ սարքելու, թունել բացելու հետեւանքով, որովհետեւ դրանք եւս էկոլոգիայի համար լավ չեն»:

Ջերմուկցու խոսքով, օդն աղտոտվել է, դա է պատճառը. «Կովը շքում են սարը, խոտը չի ուտում, իջնում ներքեւից է ուտում»:

Փաշինյանն էլ կատակեց, թե կովը խռովել է: