Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են G7 գագաթնաժողովին Իրանի հարցում միասնական ճակատով հանգես գալ:

Reuters-ը, վկայակոչելով բրիտանական դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ Լոնդոնը դժվար թե փոխիր իր մոտեցումն Իրանի հարցում՝ չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը:

Ֆրանսիացի պաշտոնյան նաեւ ասել է, որ եվրոպական խոշորագույն  տերությունները` Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, պետք է միասնական դիրքորոշում պահպանեն Իրանի վերաբերյալ:

«Կարեւոր է պահպանել եվրաեռյակի միասնությունն Իրանի հանդեպ», - ասել է   ֆրանսիացի պաշտոնյան, մինչդեռ բրիտանական աղբյուրը հայտնել է, որ Բրիտանիայի կարծիքով  2015-ի իրանական միջուկային համաձայնագիրը լավագույն երաշխիքն է, որ Թեհրանը միջուկային զենք չի ստանա:

Ուրբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ ՝ միջուկային համաձայնագիրը փրկելու ջանքերի ֆոնին: