Ամուլսարի հանքը միանշանակ պետք է աշխատի. տնտեսության համար լավ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Գորայք համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղաիցներից մեկը:

Նրա խոսքով, մենք պատերազմող երկիր ենք եւ բյուջեում փող պետք է լինի. «Մենք երիտասարդներ ենք, մեզ աշխատանք։ է հարկավոր: Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի է, թողեք հանքն աշխատի: Եթե ասում են՝ թող չաշխատի, բա մենք ինչ անենք, թողնենք գնանք էս երկրի՞ց»,-ասաց Գորայքի բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ «Լիդիան Արմենիան. Միակ կազմակերպությունն է եղել, որ առաջարկել է, որ եթե այդ տարածքում կա որեւէ պատմամշակութային արժեք, դրանք անպայման պեղվեն, որ հանքարդյունաբերությունը շարունակվի. «Երանի մյուս հանքարդյունաբերողներն էլ նման ձեւով վարվեին մշակույթի հետ»:

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ թեեւ Ամուլսարում Գորայքից մոտ 30 հոգի աշխատել է, սակայն դրանք հիմնականում «լապատկա բռնողներն են», մինչդեռ իրենց գյուղում էլ բուհ ավարտած մարդիկ կան. «Մնացածը բերված են Երեւանից, Էջմիածնից, Արմավիրից: Մեր գյուղերից ոչ մի ղեկավար չկա»: