Գորայք համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գյուղացիների հանդիպման ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց: Ձայն խնդրեց Գորայքի նախկին ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ երբ ներկայացավ ու ասաց, որ ինքը այս տարվա մարտի 1-ին հրաժարական է տվել, Փաշինյանը հարցրեց. «Իսկ գործող գյուղապետի հետ հա՞շտ եք»:

«Մենք խնդիրներ չունենք: Ինչքան իրար հետ լավ լինենք, մեր օգուտն է»,-ասաց նախկին գյուղապետը:

Նիստը վարողն էլ նշեց. «Եթե խնդիր կա, լիարժեք ասա, հետո ճամփա չփակեք»:

Նիկոլ Փաշինյանն էլ կատակով հավելեց. «Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք»:

«Եթե ես ճանապարհ փակող լինեի, մարտին հրաժարական չէի տա»,-արձագանքեց Առուստամյանը: