ԱՄՆ-ում 79 տարեկանում մահացել է միլիարդատեր եւ բարեգործ Դեւիդ Կոխը, գրում է NBC-ը:

Կոխի մահվան մասին հայտնել է նրա եղբայր Չարլզը:

«Ծանր սրտով ստիպված եմ հայտնել իմ եղբոր՝ Դեւիդի մահվան մասին: Բոլորն, ովքեր աշխատել են Դեւիդի հետ, համոզվել են նրա անհատականության մեծության եւ կենսասիրության մեջ», - գրել է Չարլզ Կոխը:

Դեւիդը եւ Չարլզը 1983-ից Koch Industries էներգետիկ եւ քիմիական ընկերության համահիմնադիրներն են: Դեւիդն անցյալ տարի առողջական վիճակի պատճառով հեռացել էր ընկերությունից:

Forbes-ի վարկածով Կոխ եղբայրները մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի 11-րդ տեղն էին զբաղեցնում:

Bloomberg-ը հաղորդում է, որ Կոխի ունեցվածքը կազմել է ավելի քան 58.7 մլրդ դոլար:

Կոխ եղբայրները նաեւ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունից թեկնածուներին աջակցող կազամկերպությունների համար դոնորների ցանցի հիմնադիրներն են: