Ուրբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ը կանչել էր Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ բողոք ներկայացրել Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնեւի հուշարձանն ապականելու կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դիվանագետի ուշադրությունը սեւեռել են այդպիսի հակաիրավական գործողությունների շարունակական բնույթի վրա: Հայտարարել ենք, որ դիտարկում ենք վանդալիզմի այդպիսի գործողությունները եւ տեղի իշխանությունների կողմից դրանց թողտվությունը որպես պատմությունը աղավաղելու եւ վերաշարադրելու, Մեծ Հաղթանակի նշանակությունը նվազագույնի հասցնելու, ազատագրական պայքարում մարտիկներին բացասական կերպարով հասարակությանը ներկայացնելու ձգտում՝ ի հեճուկս պատմական ճշմարտության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Առանձնակի զայրույթ են առաջացնում չեխ «պատմաբանների» փորձերը Ի.Ս.Կոնեւի անունը 1968 թվականի դեպքերի հետ կապելու առումով, որոնց հետ մարշալը որեւէ առնչություն չի ունեցել: Կոչ ենք արել Պրահային վերջ դնել այդպիսի սադրանքներին, գտնել եւ պատժել վանդալներին, ինչպես նաեւ պատշաճ տեսքի բերել հուշարձանը՝ ապահովելով դրա անվտանգությունն ապագայում»,-ընդգծել են ՌԴ-ի ԱԳՆ-ում: