Բրիտանիայի արքայազն Էնդրյուին տեսել են մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնի նյույորքյան տանը. այդտեղ նրան մերսման ծառայություն է մատուցել երիտասարդ կինը: Այդ մասին հայտնի է դարձել հանրաճանաչ ամերիկացի գրական գործակալ Ջոն Բրոքմանի եւ գրող Եվգենի Մորոզովի էլեկտրոնային նամակագրության արտահոսքի շնորհիվ, գրում է The Guardian-ը:

New Republic պարբերականում հրապարակված նամակագրության մեջ Բրոքմանը խորհուրդ է տալիս Մորոզովին, որպեսզի նա հանդիպի Էփշթեյնի հետ, որին նա անվանում է «միլիարդատեր եւ գիտության ոլորտում ֆիլանտրոպ» եւ գրում , որ ֆինանսիստը «աննախադեպ շռայլություն է ցուցաբերել մեր բազմաթիվ ընկերների եւ հաճախորդների նախագծերի նկատմամբ»:

66-ամյա Էփշթեյնը ինքնասպանություն էր գործել օգոստոսի 11-ին դաշնային դատարանում, երբ սպասում էր սեռական բնույթի առեւտրով զբաղվելու գործով իր դատավճռին:

Ավելի վաղ արքայազն Էնդրյուն հերքել էր իր ընկեր Ջեֆրի Էփշթեյնի սեռական բնույթի հանցագործություններում իր մասնակցության մասին ենթադրությունները: