Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարեւորն հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնել վստահության համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ քաղաք եւ հարակից համայնքեր՝ Ամուլսարի խնդրով խոսելու բնակիչների հետ։