Կանադայից Թոդ անունով միայնակ հորը մեղադրել են սեռատարիքային հատկանիշներով խտրականության մեջ, երբ երեխաների դայակի թեկնածուներից մեկի հետ նամակագրության ընթացքում տղամարդը հարցրել էր նրա սեռն ու տարիքը, հաղորդում է Fox News-ը:

Տղամարդը, որը միայնակ խնամում է իր 5 եւ 8 տարեկան որդիներին, Kijiji կայքում տեղադրել էր հայտարարություն, որում գրել էր, որ դայակ է փնտրում իր երեխաների համար:

Արդյունքում Թոդը ստացել էր բազմաթիվ պատասխաններ, որոնցում թեկնածուները պատմում էին իրենց բժշկական պատրաստվածության, օրենքի հետ խնդիրներ չունենալու, ինչպես նաեւ երեխաներին խնամելու փարձի մասին:

Երբ Թոդը հարցրել էր նրանցից մեկի սեռն ու տարիքը, դիմորդը պատասխանել էր, որ նրա անունն է Ջեյմս Քրինովսկի եւ նա 28 տարեկան է:

Ավելի ուշ Թոդի ծրագրերը փոխվել էին, եւ նա այլեւս չուներ դայակի կարիք, սակայն Ջեյմս անունով դիմորդը ոչինչ չէր մոտացել եւ մեղադրել էր Թոդին սեռատարիքային հատկանիշով խտրականության մեջ:

Դատարանն ընդունել էր հայցը՝ չնայած փաստին, որ նախկինում Քրինովսկին արդեն պարտվել էր նմանատիպ դատական գործում, երբ համանման մեղադրանք էր ներկայացրել 5-ամյա տղայի մորը, որը հայտարարության մեջ գրել էր, որ փնտրում է տարեց կնոջ իր որդու դայակը դառնալու համար: