Երեւանն ընդգրկվել է  քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում, հաղորդում է Tutu.ru-ն:

Քաղաքների այցելության արտասահմանյան վարկանիշը գլխավորում են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը:

Իսկ ռեկորդակիր ուղեւորների շրջանում կարելի է նշել նրանց, ովքեր մեկ տարում  16 անգամ այցելել են Կիեւ, 15 անգամ Լոնդոն եւ Վիլնյուս, 14 անգամ Երեւան: Տարին մի քանի անգամ  շատ ուղեւորներ թռչում են նաեւ Կիեւ, Վիլնյուս, Բելգրադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ եւ Քութաիսի:

Մոսկվան, Ռոստովը եւ Վորոնեժը գլխավորում են   ռուսական քաղաքների ցանկը, ուր ճանապարհորդներն ամենից հաճախ են վերադառնում:

Արտասահմանյան ուղղությունների թվում առաջատար են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը: Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը եւ կազմել քաղաքների վարկանիշը, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի (հաճախորդը ստուգվել է անունով, ազգանունով, հայրանունով, ինչպես նաեւ ծննդյան թվով):

Ցանկում հիմնականում ընդգրկվել են այն վայրերը, ուր մարդիկ թռչում են  ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու կամ հարազատներին հյուրընկալվելու համար: Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներից ամենից շատ այցելել են Մոսկվա, Ռոստով, Վորոնեժ, Սամարա եւ Ուֆա: Տասնյակում նաեւ ընդգրկվել են Պերմը, Վոլգոգրադը, Եկատերինբուրգը, Սանկտ Պետերբուրգը եւ Նիժնի Նովգորոդը:

Ռեկորդակիր է դարձել այն ուղեւորը, որը մեկ տարում 65 անգամ թռչել է Մոսկվա: Մեկ այլ ռուսաստանցի 50 անգամ տոմս է գնել Նիժնեկամսկ, եւս մեկը 34 անգամ այցելել է Սանկտ Պետերբուրգ: