«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«ԱԻՆ և Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։

Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է նա։