«Տուլա» եւ «Յուրի Դոլգորուկի» սուզանավերը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի բեւեռամերձ շրջանից եւ Բարենցի ծովի ակվատորիայից «Սինեվա» եւ «Բուլավա» բալիստիկ հրթիռների արձակումներ են իրականացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտական բլոկների մակետներն իրականացրել են թռիչքի ծրագրի ամբողջական ցիկլ եւ հաջողությամբ խոցել Արխանգելսկի մարզի «Չիժա» եւ Կամչատկա թերակղզու «Կուրա» զորավարժարանների ուսումնական թիրախները:

ՊՆ-ում ընդգծել են, որ արձակումների ժամանակ հաստատվել են հրթիռների տեխնիկական բնութագրիչները եւ նավային հրթիռային համալիրների աշխատունակությունը: