Արցախում, օգոստոսի 23-ին ժամը 08:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցի թիվ 5 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ 18-ամյա Ա. Մ-ի, 29-ամյա Ս.Ա-ի եւ 27-ամյա Թ.Ա-ի միջեւ:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վեճի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: