Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի. նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս թիվը վերջնական չէ, քանի որ առաջին դասարանցիների գրանցման գործընթացը շարունակվում է: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանն ասել է, որ այսօրվա դրությամբ գրանցված է 605 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ

Նա նաեւ նշում է, որ նրանք, ովքեր արտասահմանում են գտնվում եւ դեռ չեն հասցրել գրանցվել, կարող են դա անել ժամանելուն պես, եւ նրանց նույնպես կտրվեեն նոութբուքեր:

Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում առաջին դասարանցիները քիչ են. անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 694 առաջին դասարանցի:

Վրաստանի դպրոցներում նեթբուքերը ամեն տարի բաժանվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին:

Նեթբուքերում ներբեռնված են վրացերեն եւ օտար լեզուների ուսուցման զանազան ծրագրեր, ինչպես նաեւ մաթեմատիկայի եւ տրամաբանության, դպրոցական եւ արտադպրոցական ձեռնարկների, կրթական եւ ճանաչողական խաղեր: